Չելսին հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ (տեսանյութ)

16:30 23.07.2019

Ավարտվեց «Բարսելոնայի» և «Չելսիի» միջև Rakuten-ի մրցաշարի շրջանակներում կայացած ընկերական հանդիպումը:

Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ «ազնվականների»: 34-րդ րոպեին, օգտվելով «Բարսելոնայի» ֆուտբոլիստի կոպիտ սխալից, հաշիվը բացեց Աբրահամը:

 

Հետագայում իսպանացիները մի քանի հնարավորություններ ունեին խաղի հաշիվը հավասարեցնելու համար, սակայն փայլուն էր գործում լոնդոնցիների դարպասապահ Կեպան: Հաշիվը կրկնապատկեց Բարկլին՝ աչքի ընկնելով 81-րդ րոպեին:

 

Խաղի ավելացված ժամանակ, երբ թվում էր ամեն ինչ ավարտված է, հաշվի տարբերությունը կրճատեց Իվան Ռակիտիչը՝  աչքի ընկնելով գեղեցիկ հեռահար հարվածով:

 

«Կապտանռնագույնների» նորեկ Անտուան Գրիզմանը խաղադաշտում անցկացրեց 45 րոպե՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի մեկնարկին:

 

 

 

 

 

 

 

 

 

Share |

Լրահոս

Loading...