Ինչու է խափանվել Կոենտրաուի՝ ՊԱՕԿ տեղափոխությունը

16:05 23.07.2019

Պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն, որն այս պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի, չի տեղափոխվի ՊԱՕԿ: Այս մասին հաղորդում է Record-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 31-ամյա ֆուտբոլիստի՝ Սալոնիկի տեղափոխությունը խափանվել է վերջին պահին: Պայմանագրի կետերն արդեն համաձայնեցվել է, և անցած շաբաթվա վերջին Կոենտրաուն մեկնել է Հունաստան, որպեսզի կնքի պայմանագիրը:

Սակայն ֆուտբոլիստի ընտանիքը երկմտանք է արտահայտել այդ երկիր տեղափոխվելու նպատակահարմարության վերաբերյալ: Ֆաբիուի հարազատները մտավախություն են հայտնել, որ կյանքը Հունաստանում խիստ կտարբերվի Պորտուգալիայից, Մադրիդից ու Մոնակոյից, որտեղ նա նախկինում խաղացել է: Այս առիթով Կոենտրաուն ՊԱՕկ-ից ժամանակ է խնդրել մտածելու համար, բայց ակումբը մերժել է ու նախընտրել դիտարկել այլ տարբերակներ:

Կոենտրաուի վերջին ակումբը եղել է «Ռիու Ավեն», որի սան է: Կարիերայի ընթացքում պաշտպանը հասցրել է խաղալ նաև «Նասիոնալում», «Սարագոսայում», «Բենֆիկայում», «Ռեալում», «Մոնակոյում» ու «Սպորտինգում»:

Share |

Լրահոս

Loading...