Կոնտե. Այս ամառ ինձ ոչ մի անգամ չեն զանգել Յուվենտուսից

17:18 23.07.2019

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Յուվենտուսի» դեմ ընկերական խաղից առաջ ասել է. որ թուրինյան ակումբի հետ իր վերադարձի հարցը չի քննարկել:

«Ոչ, ես ընդհանրապես մոտ չեմ եղել «Յուվենտուսի» պահեստայինների նստարան վերադառնալուն: Ոչ մի զանգ չեմ ստացել: Ինձնով լուրջ հետաքրքրվել է միայն «Ինտերը»: Դրա համար էլ ես մեծ պատասխանատվություն եմ զգում ակումբի համար, ուզում եմ կառուցել այն, ինչ այստեղ դեռ չկա»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

 

 

Share |

Լրահոս

Loading...