Մահացել է ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը

20:30 23.07.2019

ԱՄՆ-ում այսօր մահացել է ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը։ 28-ամյա մարզիկի մահվան պատճառ է դարձել Սաբրիել Մաթիասի հետ մենամարտի ժամանակ ստացած վնասվածքները։ 

«Մաքսիմը մահացավ։ Նրա սիրտը չդիմացավ»,-ասել է Դադաշևի թիմի անդամը ТАСС-ի հետ զրույցում։  

Հուլիսի 20-ին Դադաշևը Օքսոն Հիլլում մենամարտ էր անցկացրել Սաբրիել Մաթիասի հետ։ Մենամարտի ողջ ընթացքում ռուս բռնցքամարտիկը զիջում էր մրցակցին։ Վերջին մի քանի ռաունդների ընթացքում Դադաշևը մրցակցի կողմից մի քանի ծանր հարվածներ է ստացել։ 11-րդ ռաունդի ավարտից հետո Դադաշևի թիմի անդամները դադարեցրել են մենամարտը։ 

Ռուս մարզիկին տեղափոխել են հիվանդանոց ու շտապ վիրահատել են։ Մաքսիմը արհեստական կոմայի մեջ է եղել։ Հույսեր են եղել, որ Դադաշևը ուշքի կգա՝ վերադառնալով բնականոն կյանքին։ Սակայն բժիշկների ջանքերը չեն փրկել նրան։ Այսօր բռնցքամարտիկը մահացել է։ 

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Դադաևը 14 մենամարտ էր անցկացրել։ Դրանցից 13-ում ռուս մարզիկը հաղթել էր։ 

Share |

Լրահոս

Loading...