Դոմինիկ Թիմը նշանակալից արդյունքի է հասել

20:48 23.07.2019

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Թիմը, ով Համբուրգի ATP 500 շարքի մրցաշարի առաջին համարն է, նշանակալի արդյունք է գրանցել։ 

Գերմանիայում ընթացող մրցաշարի առաջին շրջանում աշխարհի չորրորդ ռակետը երկու սեթում առավելության է հասել Ուրուգվայի ներկայացուցիչ Պաբլո Կուևասի նկատմամբ 6-3, 7-6(3) հաշվով։ Այս հաղթանակը 250-րդն էր ATP տուրում 25-ամյա ավստրիացու համար։

Համբուրգի մրցաշարում քառորդ եզրափակչի ուղեգրի համար Թիմը մրցելու է Մարտոն Ֆուչովիչի հետ։ 

Դոմինիկ Թիմը կարիերայի ընթացքում ATP 13 մրցաշարերի հաղթող է ճանաչվել մենախաղում։ 2019 թվականին Թիմը հաղթել է Indian Wells-ում և Բարսելոնայում։ Դոմինիկ Թիմը երկու անգամ խաղացել է Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակչում։ 2018 և 2019 թվականներին Ռոլան Գարոսի եզրափակիչներում Թիմը զիջել է Ռաֆայել Նադալին։ 

Share |

Լրահոս

Loading...