«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոն Մորայեսը դարձել է «Ոսկե ձեռնոց» մրցանակի դափնեկիր: Բրազիլացին անգլիական Պրեմիեր-լիգայի արդեն ավարտված մրցաշրջանում բոլորից շատն է «չոր» հանդիպումներ անցկացրել:
Էդերսոնն Անգլիայի առաջնության 35 հանդիպման է մասնակցել, որոնցից 16-ում անառիկ է պահել սեփական դարպասը:
“You should have gone for the net…”
— Manchester City (@ManCity) July 26, 2020
No getting past @edersonmoraes93 this season! 🙌
🔵 #ManCity | https://t.co/axa0klD5re pic.twitter.com/AviTjgmChF
Ի դեպ, Էդերսոնը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» առաջին դարպասապահը Ջո Հարտից հետո, որն արժանացել է այս մրցանակին: Հարտը 2014/15 մրցաշրջանի արդյունքներով էր նվաճել «Ոսկե ձեռնոցը»:
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականին Լիսաբոնի «Բենֆիկայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 40 մլն եվրո: 26-ամյա դարպասապահի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց և Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի ուղեգիր նվաճեց: