Էմերի. Ուզում էինք մի ֆուտբոլիստի վարձակալել. Սեբալյոսը լավն է

10:36 23.07.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի մասին, որը մոտ է վարձավճարով անգլիական ակումբ տեղափոխվելուն:

«Մենք ուզում էինք մի ֆուտբոլիստի վարձակալել, տարբեր անուններ էին քննարկվում: Ակումբն աշխատում էր այդ ուղղությամբ:

Սեբալյոսը շատ լավ խաղացող է: Ես գիտեմ նրան «Բետիսում» և «Ռեալում» իր խաղերով: Նա լավ ելույթներ էր ունենում Իսպանիայի երիտասարդական հավաքականում, որի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը», - Էմերիի խոսքերն է մեջբերել «Արսենալի» պաշտոնական կայքը:

Սեբալյոսը «Բետիսից» «Ռեալ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Տրանսֆերն արժեցել էր 16.5 միլիոն եվրո: Անցած մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Պրիմերայի 23 խաղի (13-ը՝ մեկնարկային կազմում), որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ:

 

Share |

Լրահոս

Loading...