Պաշտոնական. Նաբիլ Ֆեկիրը տեղափոխվեց Բետիս

10:20 23.07.2019

«Բետիսը» համաձայնության է հասել ֆրանսիական «Լիոնի» հետ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի տրանսֆերի շուրջ: Այս մասին հաղորդվում է իսպանական ակումբի պաշտոնական կայքում: 

26-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող է անցել բուժզննումը և կնքել է մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր: Այլ մանրամասներ գործարքի մասին չեն հաղորդվում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն կար, որ «Լիոնն» այս տրանսֆերից 20 միլիոն եվրո կվաստակի:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիոնի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...