Բեյլի գործակալ․ վստահեցնում եմ, որ Գարեթը չի հեռանա Ռեալից վարձակալական հիմունքներով

23:20 23.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետտը դարձյալ անդրադարձել է 30-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերին։ 

«Չի լինելու ոչ մի գործարք վարձակալական հիմունքներով։ Բեյլը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և ես ձեզ վստահեցնում եմ, որ նա չի հեռանալու «Ռեալից» վարձակալական հիմունքներով»,-գործակալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ 

Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ ընկերական խաղից հետո (1-3) Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել էր, որ Գարեթ Բեյլը հեռանալու է ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը Լոնդոնի «Տոտենհեմից»։ «Արքայական» ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկ անգամ Իսպանիայի առաջնությունում, մեկ անգամ Իսպանիայի գավաթում, 4 անգամ Աշխարհի ակումբային առաջնությունում։ 

Share |

Լրահոս

Loading...