Վալվերդեն կարծիք է հայտնել Գրիզմանի առաջին խաղից

18:25 23.07.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է «Չելսիի» հետ խաղի մասին։ Կատալոնական ակումբը ընկերական խաղում զիջեց Լեմպարդի թիմին 1-2 հաշվով։ 

«Մենք լավ սկսեցինք, սակայն շատ շուտ հոգնեցինք։ Գլխավորը նորեկների ու երիտասարդների խաղը դիտելն է։ Սա շատ լավ ստուգում էր։ Հանդիպման առանջին դրվագներում շատ ինտենսիվ ֆուտբոլ էր ընթանում։

Գրիզմա՞նը։ Պետք է ադապտացվել թիմի խաղին, սակայն դուք տեսաք, որ նա վտանգ էր ստեղծում հենց ստանում էր գնդակը։ Նրա մտքերը շփոթեցնում էին մրցակցին։ Մենք շատ սպասելիքներ ունենք նրանից։ Սա դեռևս առաջին խաղն է։ Ներկա պահին կարող եմ ասել, որ նա լավ համալրում է մեզ համար»,-իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։  

Անտուան Գրիզմանը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Բարսելոնա»։ 

Share |

Լրահոս

Loading...