Դա կսպանի ֆուտբոլիստներին. Գվարդիոլան խելագարություն է անվանել խաղացանկը

16:45 23.07.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ իր թիմի ֆուտբոլիստները չպետք է վերադառնան նախամրցաշրջանային պատրաստությանը, քանի դեռ լիովին պատրաստ չլինեն դրան ժամանակակից ֆուտբոլի «խելահեղ գրաֆիկի» հետևանքով:

«Ֆուտբոլիստներից ոմանք գալիս են հուլիսի 29-ին կամ 30-ին, մյուսները գալիս են 3-4 շաբաթ հետո: Ես չեմ ուզում, որ նրանք վերադառնան, քանի դեռ լավ մարզավիճակում չեն, հոգնած են կամ ուշքի չեն եկել անհավանական ծանր մրցաշրջանից հետո: Պետք չէ մոռանալ, որ մենք արդեն նոր մրցաշրջանն ենք սկսում, իսկ Մահրեզը դեռ չի ավարտել նախորդը: Սա խելահեղ գրաֆիկ է, և այն սպանում է մեր ֆուտբոլիստներին: Մենք չենք կարող երկար ժամանակ տանել դա: Ֆուտբոլիստները պետք է հանգստանան ու ավելի շատ որակներ ցույց տան մրցաշարերում», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...