Ազար. Եթե չհաղթենք Չեմպիոնների լիգան, երկրպագուները մեզ չեն հասկանա

11:13 23.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին:

«Երբ խաղում ես «Ռեալում», դու պետք է հաղթես յուրաքանչյուր մրցաշարում։ Դու պետք է հաղթես, հաղթես և միայն հաղթես: Եթե չհաղթենք Չեմպիոնների լիգան, երկրպագուները մեզ չեն հասկանա։ Այս ակումբում միշտ ցանկանում եմ հաղթել, այդ պատճառով էլ այստեղ եմ։

Ես խաղում եմ խաղադաշտում իմ բնազդների հիման վրա։ Չեմ առաջնորդվում սխեմաներով, այլ պարզապես խաղում եմ», – Ազարի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստի «արքայական» ակումբ է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից»: Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր:

Share |

Լրահոս

Loading...