Կալում Հադսոն-Օդոին հինգ տարով կերկարաձգի պայմանագիրը Չելսիի հետ

22:27 23.07.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ 

BBC-ի տեղեկություններով՝ 18-ամյա անգլիացին հինգ տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի շաբաթական 100 միլիոն ֆունտ։ Նոր համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի մինչև ԱՊԼ-ի մեկնարկը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կալում Հադսոն-Օդոին ցանկություն է հայտնել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու այն բանից, երբ հանդիպել է «կապույտների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ։ 

Հիշեցնենք, որ անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Մյունխենի «Բավարիան»։  

Share |

Լրահոս

Loading...