Անդրես Ինիեստան՝ Լա Լիգայի խորհրդանիշ

15:51 23.07.2019

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան ընդգրկվել է Իսպանիայի առաջնության (LaLiga Icons) խորհրդանիշների ցանկում:

Հուլիսի 22-ին «Վիսել Կոբեի» 35-ամյա ֆուտբոլիստը Ճապոնիայում ներկայացվել Է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի կողմից: Ինիեստան վերջին ֆուտբոլիստն է Իկեր Կասիլյասից հետո, որը ներկայացվել է որպես LaLiga Icons ծրագրի մասնակից:

«Ուրախ ենք, որ Անդրես Ինյեստան միացել է LaLiga Icons-ին։ Նա ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց և Լա Լիգայի բրենդի հիանալի ներկայացուցիչ է ամբողջ աշխարհում», - ասել է Տեբասը։

LaLiga Icons-ի ծրագիրը նպատակ ունի ընդլայնել իսպանական լիգայի բրենդը' առցանց տարածման վրա հիմնված ռազմավարության միջոցով, առավելագույնի հասցնել Լա Լիգայի բովանդակությունը և փոխազդեցությունը սոցիալական ցանցերի միջև, ինչը թույլ է տալիս շփվել երկրպագուներին իրար ամբողջ աշխարհում:

Share |

Լրահոս

Loading...