Պոլ Ինս. Բեյլը պետք է տեղափոխվի Լիվերպուլ

09:03 23.07.2019

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Ինսը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի ապագայի մասին.

«Կարծում եմ՝ նա պետք է տեղափոխվի «Լիվերպուլ», եթե ակումբն իրեն կարող է նման տրանսֆեր թույլ տալ: «Լիվերպուլի» հարձակման եռյակը՝ Սալահը, Ֆիրմինոն և Մանեն, այս ամռանն այնքան էլ շատ ժամանակ չեն ունեցել հանգստանալու համար:

Բեյլը կարող է խաղալ աջից, ձախից կամ կենտրոնում: Նա պետք է իրեն նորից բացահայտի որպես ֆուտբոլիստ ու խաղա ամեն շաբաթ: Նա պետք է գնա աշխատավարձի նվազման. ամեն ինչ փողի մեջ չէ: Բեյլին այնպիսի ակումբ է պետք, որը հաղթանակներ տանելու հնարավորություն ունի: «Լիվերպուլը» հաղթել Եվրոպայում ու ամեն ինչ անելու է ԱՊԼ-ն նվաճելու համար»,- ասել է Ինսը, ում խոսքը մեջբերում է BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...