Ինտերը, ամենայն հավանականությամբ, կգնի Ջեկոյին ու կհրաժարվի Լուկակուից

13:17 23.07.2019

Միլանի «Ինտերը» չի կարող միանգամից երկու հարձակվողի ձեռք բերել, որոնց թիմում ցանկանում է տեսնել նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ «ներաձուրիների» կազմը կհամալրի կամ Էդին Ջեկոն «Ռոմայից», կամ Ռոմելու Լուկակուն՝ «Մանչեսթեր Յունայթեդից»: Ընդ որում, ավելի հավանական է այն տարբերակը, որ կկայանա 33-ամյա բոսնիացու տրանսֆերը: Իսկ 26-ամյա Լուկակուի տրանսֆերից ակումբը կհրաժարվի:

Դրա պատճառը դարձել են հռոմեացիների ու մանկունիանցիների տրանսֆերային պահանջները, որոնք անհնարին դարձրին միանգամից երկու ֆուտբոլիստների ձեռքբերումը: Այնուհանդերձ, սպասվում է, որ Ջեկոյին ձեռքբերելուց հետո «Ինտերը» կսկսի աշխատանքներ տանել ևս մեկ հարձակվողի գնելու ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անտոնիո Կոնտեն չափազանց դժգոհ է տրանսֆերային պատուհանում ակումբի աշխատանքներից:

Share |

Լրահոս

Loading...