Նապոլին զիջել է Խամեսի տրանսֆերի պայքարում Աթլետիկոյին ու թիրախավորել է այլ ֆուտբոլիստի

18:47 23.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի իտալական «Նապոլի»։ 

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, նեապոլիտանական ակումբը երկար ժամանակ «արքայական» ակումբի հետ բանակցություններ վարելուց հետո զիջել է տրանսֆերային պայքարը Մադրիդի «Աթլետիկոյին»։ Իսպանիայի գործող փոխչեմպիոնները ևս հետաքրքրված են կոլումբիացի կիսապաշտպանի ծառայություններով։ 

Հաշվի առնելով Խամեսի տրանսֆերի իրականացման անկարելիությունը՝ «Նապոլին» մտադիր է քայլեր ձեռնարկել ՊՍՎ-ի հարձակվող Իրվինգ Լոսանոյի տրանսֆերը գնելու համար։ Ավելի վաղ կար տեղեկություն այն մասին, որ իտալական ակումբը արդեն իսկ համաձայնեցրել է պայմանագիրը Լոսանոյի հետ։ 

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Խամեսի համար պահանջել էր 42 միլիոն եվրո «Նապոլիից» և 50 միլիոն եվրո «Աթլետիկոյից»։ 

Share |

Լրահոս

Loading...