Tuttosport. Արսենալը ևս մեկ առաջարկ է արել Քինի համար

00:15 23.07.2019

Լոնդոնի «Արսենալը» նոր առաջարկ է արել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մոյզե Քինի տրանսֆերի համար:

Ինչպես գրում է Tuttosport-ը, լոնդոնյան ակումբն առաջարկել է 35 մլն եվրո: Թուրինցիները 19-ամյա խաղացողին պատրաստ են բաց թողնել միայն այն պայմանով, որ այնուհետև առաջնային իրավունք կունենան գնելու խաղացողին 40 մլն եվրոյով:

«Զինագործները» մաիկ ակումբը չեն, որ ցանկանում են երիտասարդ իտալացուն տեսնել իրենց թիմում: Քինի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Էվերթոնը» և «Սևիլիան», իսկ ֆուտբոլիստի հայրը վերջերս հայտարարել էր, որ իր որդին ցանկանում է խաղալ Միլանի «Ինտերում»:

Share |

Լրահոս

Loading...