Հարցրեք Մանեին քանի ազատ օր ունի. Կլոպը բողոքել է ծանր գրաֆիկից

14:14 23.07.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ ժամանակակից ֆուտբոլում ֆուտբոլիստները հանդես են գալիս չափազանց խիտ գրաֆիկով և գրեթե ժամանակ չունեն լիարժեք հանգստանալու համար:

«Հարցրեք Սադիո Մանեին, թե քանի հանգստյան օր ունի։ Սենեգալի կազմում նա մասնակցեց գրեթե բոլոր խաղերին: Նա բաց չի թողել գրեթե ոչ մի հանդիպում «Լիվերպուլում»։ Յուրաքանչյուր միջազգային ընդմիջման ժամանակ Մանեն մեկնում է հավաքական։ Երկարաժամկետ հեռանկարում դա անընդունելի է։ Սա ֆուտբոլ է, ոչ թե հեծանվավազք, որտեղ դուք շատ բան չեք կորցնում:

Թվում է, թե ոչ ոք չի կարող ֆուտբոլիստներին տարեկան գոնե մեկ շաբաթ արձակուրդ տրամադրել», - Կլոպի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։ 

Share |

Լրահոս

Loading...