Կոբյալկո. Կարևորն այն է, որ հաղթեցինք

22:03 23.07.2019

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հաղթեց «Լինկոլն Ռեդ Իպսին»:

Երևանում կայացած խաղն ավարտվեց 2-0 հաշվով: Հանդիպման առաջին գոլը խփեց ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն:

Երևանյան թիմի ֆուտբոլիստը կարծում է, որ պատասխան խաղից առաջ իրենք ունեն լավ առավելություն.

«Հաղթեցինք, դա ամենակարևորն է: Գոլ բաց չթողեցինք ու հաղթեցինք 2-0 հաշվով: Մրցակցի նկատմամբ ունենք առավելություն:Պետք է մեկնենք պատասխան խաղին միայն մեկ նպատակով՝ հաղթելու:

Երևի կարմիր քարտը դեր խաղաց այն հանգամանքում, որ երկրորդ կեսում գոլի հեղինակ չդարձանք: Թուլացրինք տեմպը ու կարծեցինք, ամեն ինչ հեշտ կլինի: Ունեինք պահեր, սակայն չկարողացանք իրագործել. ցավալի է: Կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Կոբյալկոն:

 

Share |

Լրահոս

Loading...