Ամերիկուհի բասկետբոլիստը նոր հնարքներ է սովորեցրել Կիրյոսին (տեսանյութ)

17:50 23.07.2019

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը շփվել է ամերիկուհի բասկետբոլիստ Տորչ Ջորջի հետ, որը ներկայացնում է բասկետբոլային զանազան հնարքների մեջ մասնագիտացած «Հարլեմ Գլոբտրոտերս» շոու-թիմը: Կիրյոսը խոստովանել է, որ մանկուց հետևել է այդ թիմի ելույթներին: Ջորջը նրան գնդակով մի քանի արդյունավետ հնարք է ցույց տվել:

«Շատ զվարճալի էր: Ակնհայտ է, որ ես չեմ կարող ապրել առանց բասկետբոլի: Ես միշտ հետևում եմ այս մարզաձևի իրադարձություններին: Հիանալի է հայտնվել Տորչի կողքին, որը մասնակցել է կանանց NBA-ին: Նա ինձ նոր հնարքներ սովորեցրեց: Զիլ էր», - Կիրյոսի խոսքերն է մեջբերել ATP-ի պաշտոնական կայքը:

 

 

 

 

 

24-ամյա Կիրյոսը կարիերայի ընթացքում հաղթել է ATP-ի 5 տիտղոս տղամարդկանց մենախաղերում: ATP-ի վարկանիշում նա 48-րդ հորիզոնականում է:

Share |

Լրահոս

Loading...