Մահրեզին զավեշտալի պատճառով կարող են արգելել Եգիպտոս այցելել

12:13 23.07.2019

«Մանչեսթեր Սիթիի» ու Ալժիրի հավաքականի հարձակվող Ռիյադ Մահրեզը, հավանաբար, Եգիպտոս այցելելու արգելք կստանա: Հիշեցնենք, որ այս երկրում կայացավ Աֆրիկայի Ազգերի Գավաթ-2019-ը:

Ինչպես հաղորդում է Awarenessng.com-ը՝ նման պատժամիջոցի պատճառ կարող է դառնալ այն, որ 28-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր սեղմել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի և երկրի սպորտի նախարար Աշրաֆ Սոբխիի ձեռքը: Մրցաշարի պարգևատրման արարողության ժամանակ Մահրեզը իր հավաքականի ավագի կարգավիճակով ավանդույթի համաձայն ողջունեց պաշտոնատար անձանց: Ձեռքսեղմում ունենալով ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ու ևս մեկ պաշտոնյայի հետ՝ Ռիյադն անտեսել է եգիպտական իշխանությունների ներկայացուցիչներին և, մեջքով շրջվելով նրանց, քայլել է դեպի մրցանակը:

Հիշեցնենք, որ Ալժիրի հավաքականը եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց Սենեգալի ընտրանուն:

Share |

Լրահոս

Loading...