Նասիոնալի նախկին մարզիչ. Մարադոնայի ու Մեսսիի համեմատություններն ահավոր են

16:17 23.07.2019

«Նասիոնալի» ու «Ռեալ Սոսյեդադի» նախկին գլխավոր մարզիչ Մարտին Լասարտեն, որն այժմ մարզում է «Ալ Ահլին», կարծիք է հայտնել այն մասին, որ Լիոնել Մեսսիի ու Դիեգո Մարադոնայի միջև համեմատությունները սարսափելի են: Նա նաև կարծում է, որ վերջին տարիներին ֆուտբոլն անարդար է Արգենտինայի հանդեպ:

«Ես կարծում եմ, որ ֆուտբոլն անարդար է Արգենտինայի նկատմամբ: Նրանք բազմաթիվ եզրափակիչների են մասնակցել ու արդյունքում չեն կարողացել չեմպիոն դառնալ: Հիմնականում, Մեսսիին չափազանց շատ են քննադատել, բայց նա մարդ է: Ե՛վ Արգենտինայում, և՛ «Բարսելոնայում» նա լավ միջավայր ունի: Միևնույն ժամանակ նրան Մարադոնայի հետ համեմատելը սարսափելի է, քանի որ նրանց համեմատելը դժվար է: Ինձ համար ծանր է՝ տեսնել Մեսսիի կարիերան՝ առանց Արգենտինայի հավաքականի հետ տիտղոսների», - Լասարտեի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...