Բարսելոնան նոր պայմանագիր կառաջարկի Մեսսիին

00:48 23.07.2019

Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է նոր պայմանագիր առաջարկել Լիոնել Մեսսիին: Այս մասին վստահեցնում է ESPN-ը:

Մամուլում արդեն սկսել են խոսել այն մասին, որ կողմերը բանակցություններ են վարում ու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Արգենտինացու հետ նոր պայմանագիր կնքելու մասին խոսել էր նաև կատալոնացիների նախագահը դեռևս ապրիլին: 

Եթե բանակցությունները հաջող ընթանան, սա կլինի Մեսսիի 10-րդ պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ՝ սկսած 2004 թվականից, երբ հարձակվողն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց ակումբի հետ:

Share |

Լրահոս

Loading...