Մխիթարյանը հայերենով գովազդել է adidas-ի մարզակոշիկները (տեսանյութ)

12:31 23.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովազդել է adidas ընկերության Predator մարզակոշիկները: 

Հատկանշական է, որ գովազդային հոլովակում Մխիթարյանը հայերեն է խոսում:

«Ցանկանո՞ւմ ես այս մարզակոշիկները: Այժմ նրանք առաջարկվում են որոշ պայմաններով: Այս մարզակոշիկներով դու պետք է վախ ներշնչես: Հենց այսպես եմ ես խաղում: Այս մարզակոշիկները նախատեսված են միայն ստեղծողների համար: Ընդունի՛ր գործարքը, համարձակվի՛ր ստեղծել»,- ասում է Մխիթարյանը:

Share |

Լրահոս

Loading...