Մեքենան հարվածել է Էնդի Մարեյի ոսկյա փոստարկղին

15:02 23.07.2019

Ոսկյա փոստարկղը, որ տեղադրված էր Դանբլեյնում՝ ի պատիվ 2012 թվականի Օլիմպիական խաղերում բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյի հաղթանակի, վնասվել է եղել մեքենայի հարվածի հետևանքով: Այս մասին հաղորդում է Yahoo Sport UK-ը:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Mercedes մակնիշի ավտոմեքենան հարվածել է փոստարկղին: Վարորդը ստացել է թեթև վնասվածքներ, բայց բուժօգնության կարիք չի ունեցել: Դեպքի հանգամանքները պարզվում են»:

Ջուդի Մարեյը՝ Էնդիի մայրը, իմանալով կատարվածի մասին, «Թվիթերում» գրել է «Օհ, ոչ»:

Share |

Լրահոս

Loading...