«Ծեր սինյորան» նույնպես միացավ. Յուվենտուսը առաջարկ է պատրաստում Նեյմարի համար

09:22 23.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը առաջարկ է պատրաստում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը պատրաստ է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին փոխանակել կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի և հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, ինչպես նաև վճարել զգալի գումար: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ ՊՍԺ-ն հետաքրքրված չէ այլ ֆուտբոլիստներով՝ կազմը համարելով համալրված, այլ դիտարկում է միայն 27-ամյա ֆուտբոլիստի համար նախատեսված ֆինանսական առաջարկները:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մադրիդի «Ռեալը» Նեյմարի համար առաջարկել է 90 միլիոն եվրո և թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը 222 միլիոն եվրոյով՝ դառնալով պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:

Share |

Լրահոս

Loading...