ՊՍԺ-ն մեկնել է Չինաստան հավաքի․ Նեյմարը թիմի հետ է

19:36 23.07.2019

«Պարի Սեն Ժերմենը» մեկնել է Չինաստան ուսումնամարզական հավաքի։ Ակումբի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ակումբի հետ մեկնել են հավաքի։ 

Լուսանկարից և ցանկից պարզ է դառնում, որ Նեյմարը թիմի հետ մեկնել է Չինաստան։ Հիշեցնենք, որ Նեյմարը, համաձայն բազմաթիվ լրատվամիջոցների, երջանիկ չէ փարիզյան ակումբում և ցանկանում է փոխել ակումբը։ 27-ամյա բրազիլացին ուշ է միացել թիմի ամառային հավաքին։ Հուլիսի 8-ի փոխարեն Նեյմարը ակումբին էր միացել հուլիսի 15-ին։ 

Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսը»։ Զինեդին Զիդանի՝ Գարեթ Բեյլի վերաբերյալ հայտարարությունից հետո բրիտանական պարբերականներից Independent-ը հայտնեց, որ «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև կարող է ֆուտբոլիստների փոխանակում տեղի ունենալ։ 

ՊՍԺ-ն հուլիսի 23-ից օգոստոսի 4-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Չինաստանում։ 

Share |

Լրահոս

Loading...