ԶԼՄ. Ռեալում Պոգբայի ճակատագիրը կախված է Բեյլից

14:45 23.07.2019

«Ռեալը» պետք է բաժանվի թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլից ավելի վաղ, քան ակումբը կփորձի պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բացահայտ խոսել է ուելսցուց բաժանվելու ցանկության մասին:

Պարբերականը նշում է, որ այդ ցանկությունը հիմնված է այն բանի վրա, որ «Ռեալը» չի կարողանա ևս մեկ նշանակալի ձեռքբերում ունենալ, քանի դեռ Բեյլի տրանսֆերն ավարտված չէ: Պոգբան գրեթե կժառանգի «Ռեալում» Բեյլի աշխատավարձը, իսկ ՄՅՈւ-ի հետ գործարքն ավարտելու համար «Արքայական ակումբից» կպահանջվի մոտ 166 մլն եվրո:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացրել է Պոգբայի գինը՝ այն հասցնելով 200 միլիոնի:

Share |

Լրահոս

Loading...