Նախկին մարմնավաճառը ներողություն է խնդրել Ռունիի կնոջից Ուեյնի հետ հարաբերություններ ունենալու համար

09:51 23.07.2019

Նախկին մարմնավաճառ Հելեն Վուդը ներողություն է խնդրել Քոլին Ռունիից՝ «Դի Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի կնոջից, վերջինիս ամուսնու հետ հարաբերություններ ունենալու համար:

Դեպքը տեղի է ունեցել 2009 թվականին: Հելենը և ընկերուհին Ռունիի հետ հանդիպլ են հինգ աստղանի հյուրանոցում, որտեղ միասին անց են կացրել ողջ գիշերը: Այդ ժամանակ Ռունիի կինը հղի էր առաջին երեխայով։

«Նախկինում ես այլ կերպ էի նայում այս իրավիճակին։ Եթե նա որոշել է մնալ Ռունիի հետ, ապա դա նրա խնդիրն է: Բայց հիմա ես կարծում եմ, որ Քոլինը պարզապես մի մայր է, ով ցանկանում է պահպանել ընտանիքը: Բոլորս էլ գիտենք, որ շատ կանայք են համակերպվել դավաճանության հետ», - Վուդի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հարկ է նշել, որ մի քանի տարի առաջ Վուդը այս պատմությունը վաճառել էր լլրագրողներին 45 հազար եվրոյով։

Share |

Լրահոս

Loading...