Սարին խոսել է Ռոնալդուի առջև դրված խնդիրների մասին

17:05 23.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին «Ինտերի» հետ ընկերական խաղից առաջ պատմել է, թե ինչպես է խաղադաշտում համատեղելու Կրիշտիանու Ռոնալդուին և Պաուլո Դիբալային:

«Կրիշտիանուի առջև խնդիր է դրված արդյունքի հասնել։ Մենք, ըստ երեւույթին, տեսնում ենք նրան որպես ձախ հարձակվող, սակայն գիտենք, թե ինչպես է նա սիրում տեղափոխել դեպի կենտրոն: Դիբալան կարող է խաղալ որպես կեղծ ինը համար կամ փլեյմեյքեր՝ երկու հարձակվողների միջև կապը պահպանելու համար», – ասել է Սարին։

Հիշեցնենք, որ Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը Իտալիա էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»:

Share |

Լրահոս

Loading...