Պաշտոնական․ Սևանը երկու նոր համալրում ունի

21:25 23.07.2019

«Սևան» ՖԱ-ն շարունակում է համալրումների շարքը։

Ակումբի Facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ որ Աշոտ Կարապետյանը և Հայկ Սարգսյանը, 1+1 տարբերակով պայմանագրեր են կնքել «Սևան» ՖԱ-ի հետ: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ակումբի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգել է Էրիկ Ղարիբյանը: Թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել նաև Մհեր Սահակյանը։

Հաղորդվում է, որ շուտով նոր համալրումներ են սպասվում ակումբում։ 

Share |

Լրահոս

Loading...