Ճապոնիայում ներկայացրել են Տոկիո-2020-ի ռոբոտ-թալիսմաններին

11:28 23.07.2019

Տոկիոյում կայացել է 2020 թվականին նախատեսված ամառային Օլիմպիական խաղերի ու Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշ-ռոբոտների շնորհանդեսը:

Թալիսմանների անունները որոշվել են դպրոցականների շրջանում անցկացված քվեարկությամբ: Արդյունքում, խորհրդանիշներն անվանվել են Միրայտովա (Օլիմպիական խաղերի թալիսմանը) և Սոմայթի (Պարալիմպիադայի թալիսմանը): Այս մասին հաղորդվում է 2020-ի Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:

Միրայտովայի անունը կազմված է ճապոներեն 2 բառերից՝ «միրայ» (ապագա) և «տովա» (հավերժություն): «Սոմայթին» ծագել է սակուրայի տարատեսակներից մեկի անվանումից ու համահունչ է անգլերեն «so mighty» արտահայտությանը (ամենակարող):

Օլիմպիական խաղերը Տոկիոյում կկայանան 2020-ի հուլիսի 24-ից և կտևեն մինչև օգոստոսի 9-ը: Պարալիմպիադան կմեկնարկի օգոստոսի 25-ին ու կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը:

Տոկիոն Օլիմպիադա-2020-ի մայրաքաղաք է հռչակվել 2013 թվականի սեպտեմբերի 7-ին ՄՕԿ-ի՝ Բուենոս Այրեսում կայացած ժողովի ժամանակ: Օլիմպիական խաղերը հյուրընկալելուն հավակնում էին նաև Մադրիդը և Ստամբուլը:

Share |

Լրահոս

Loading...