Վան Դեյք. Անհավանական կլինի, եթե ստանամ Ոսկե գնդակը

11:05 23.07.2019

«Լիվերպուլի» կիսապաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոստովանել է, որ շատ ուրախ կլինի, եթե ստանա «Ոսկե գնդակը», ինչպես նաև պատմել է իր հասցեին քննադատությունների մասին՝ նշելով, որ կարող է էլ ավելի լավ խաղալ:

«Եթե մրցանակ ստանամ անցած մրցաշրջանի համար, դա  անհավանական կլինի, ես շատ հպարտ կլինեմ դրա համար: Բայց զգում եմ, որ ավելին դեռ առջևում է: Ես կարող եմ էլ ավելի լավ խաղալ ու շատ խիստ եմ վերաբերվում ինքս ինձ: Հասկանում եմ, որ կենտրոնացման անգամ ամենաանշան կորուստն ու թեթև սխալը կպատժվեն, ուստի ջանում եմ նվազեցնել դրանց քանակը, որքանով դա հնարավոր է:

Ես աճում եմ «Լիվերպուլ» գալու պահից: Գոհ եմ, որ կայուն մակարդակով այդքան շատ խաղ եմ անցկացրել, դրանով շատ եմ հպարտանում: Ինչ վերաբերում է քննադատությանը, կարող էի ավելի լավ խաղալ ստանդարտ իրավիճակներում, ավելի վտանգավոր լինել: Դա հեշտ չէ, բայց ես փորձում եմ աշխատել այդ ուղղությամբ: Իմ դիրքում կարևոր է նաև փորձը: Պետք է խաղալ, առողջ մնալ. հուսով եմ՝ դա հաջողություն կբերի թիմին», - Վան Դեյքի խոսքերն է մեջբերել BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...