Ըմբշամարտ. մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարը

12:48 23.07.2019

Վանաձորում մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը: 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ArmSport-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ Ստեփան Սարգսյանի մրցաշարին Ռուսաստանը կներկայանա 55 ըմբիշով, Ղազախաստանը կունենա 35 ներկայացուցիչ, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հունաստանը կունենան 3-ական ներկայացուցիչ, իսկ Հայաստանից մրցաշարին կմասնակցի 40 ըմբիշ:

Մասնակիցների թվում լինելու են Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ, մրցանակակիրներ՝ Խետիկ Ցաբոլովը, Սոսլան Կցոևը և այլք:

Հիշեցնենք՝ հայ ըմբիշների համար Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն ընտրական է սեպտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնության համար:

Share |

Լրահոս

Loading...