Պաշտոնական․ Բարսելոնայի 16-ամյա սանը տեղափոխվեց ՊՍԺ

21:53 23.07.2019

Հոլանդացի կիսապաշտպան Խավի Սիմոնսը տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։ Այս մասին է հաղորդում փարիզյան ակումբի Twitter-յան պաշտոնական էջը։ 

Սիմոնսը ներկա պահին ունեցել է ազատ գործակալի կարգավիճակ։ 16-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը։ 

16-ամյա Սիմոնսը բավականին հայտնի դեմք է համացանցում։ Հոլանդացին «Բարսելոնայի» սան է։ Նրան խաղի ոճով նմանեցնում են Լիոնել Մեսսիի հետ։ Սիմոնսի Instagram-յան էջը ավելի քան 1,6 միլիոն հետևորդ ունի։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՍԺ-ն մեկնել է Չինաստան նախապատրաստական հավաք անցկացնելու համար։ Թիմի հետ է նաև Նեյմարը, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ 

Share |

Լրահոս

Loading...