Զիդան. Բեյլը հրաժարվել է մասնակցել Բավարիայի դեմ խաղին

10:49 23.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հեռանալու հետ կապված իրավիճակը:

«Ֆուտբոլիստները ակումբի ամենակարևոր մասն են, և ես միշտ կաջակցեմ նրանց  Գարեթը հրաժարվել է խաղալ «Բավարիայի» դեմ։ Նա ասել է, որ չի ցանկանում խաղադաշտ դուրս գալ, քանի որ ակումբը բանակցություններ է վարում նրա հեռանալու համար։ Բեյլը կշարունակի մարզվել սովորական ռեժիմով, տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մասնագետի խոսքերը փոխանցում է goal.com-ը:

Մադրիդյան ակումբում Բեյլը հանդես է գալիս 2013 թվականից։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի ամառը:

Share |

Լրահոս

Loading...