Ռեալն ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է Արսենալին, Մխիթարյանը մասնակցել է խաղին

07:23 24.07.2019

Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի «Ռեալ»- «Արսենալ» խաղը, որն ավարտվել է մադրիդյան թիմի՝ հետխաղյա 11-մետրանոցներով տարած հաղթանակով:

Հանդիպման հիմնական ժամանակում առաջին գոլը խփել է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, որը 10-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: 14 րոպե անց Պյեր-Էմերիկ Օբաեմյանգը կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալը» հավասարեցրել է հաշիվը: Դիպուկ հարվածներով աչքի են ընկել Գարեթ Բեյլն ու Մարկո Ասենսիոն:

Մրցաշարի կանոնակարգի համաձայն, լրացուցիչ ժամանակ նախատեսված չէ, այդ իսկ պատճառով թիմերն անմիջապես անցել են հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի անցկացմանը, որում «Ռեալի» ֆուտբոլիստները 3 դիպուկ հարված են իրացրել 4-ից, իսկ «Արսենալի» ֆուտբոլիստները 3 անգամ վրիպել են՝ 5-ից:

Նշենք՝ խաղի 9-րդ րոպեից՝ Նաչոյի հեռացումից հետո «Ռեալը»  խաղացել է 10 հոգով: 40-րդ րոպեց էլ 10 հոգով է մնացել «Արսենալը», երբ դաշտից հեռացվել է Սոկրատիսը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան թիմի մեկնարկային կզմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 75-րդ րոպեին: 

ICC-ի հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:     

 

Share |

Լրահոս

Loading...