Ծանր վնասվածք ոչնչից. Ասենսիոն բաց կթողնի մի քանի ամիս (տեսանյութ)

12:42 24.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն լուրջ վնասվածք է ստացել «Արսենալի» դեմ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում:

Արքայական ակումբը դեռ չի հայտնել ֆուտբոլիստի պաշտոնական ախտորոշումը, սակայն իսպանական մամուլը վստահ է, որ խոսքը ծնկի խաչաձև կապանի խզման մասին է։ Այս լուրը հաստատվելու դեպքում՝ Ասենսիոն հնարավոր է բաց թողնի 8-9 ամիս:

Ինչ հանգամանքներում է իսպանացին վնասվածք ստացել, դա արդեն առանձին պատմություն է։ Ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակ անվնաս իրավիճակում։ Համոզվեք ինքներդ:

 

Share |

Լրահոս

Loading...