Ասենսիոն ծանր վնասվածք է ստացել Արսենալի դեմ խաղում

09:16 24.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն վնասվածք է ստացել «Արսենալի» դեմ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում:

Իսպանացի ֆուտբոլիստը ընդմիջումից հետո դուրս է եկել փոխարինման, դարձել գոլի հեղինակ, սակայն 66-րդ րոպեին մրցակցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ բախումից հետո ընկել է խոտածածկին:

Marca-ի տվյալներով՝ նախնական ախտորոշումը խաչաձև կապանների պատռվածքն է։

Ընկերական հանդիպումն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով (2-2, 3-2 – 11մ.): Գոլերից մեկը խփել է Գարեթ Բեյլը։

Share |

Լրահոս

Loading...