Զիդան. Բեյլը լավ հանդիպում անցկացրեց, ես ուրախ եմ նրա համար

10:19 24.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Արսենալի» դեմ ընկերական հանդիպումից հետո անդրադարձել է մի շարք թեմաների՝ խոսելով Գարեթ Բեյլի, Մարկո Ասենսիոյի վնասվածքի և մի շարք այլ ֆուտբոլիստների մասին: 

«Բեյլը լավ հանդիպում անցկացրեց: Ես ուրախ եմ նրա համար: Նա մեզ հետ է ու շարունակում է աշխատել, ինչպես բոլորը: Ես չգիտեմ, թե ինչ կլինի: Նա մի օր ուզում է խաղալ, իսկ հաջորդ օրը չի ուզում: Բեյլը շարունակում է մարզվել թիմի հետ, սակայն այս ամենը իրավիճակը չի փոխում: 

Կարող եմ ասել, որ մենք լավ հանդիպում ենք անցկացրել: Սկզբից 10-ը 11-ի դեմ էինք լավ խաղում, իսկ հետո 10-ը 10-ի դեմ: Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն: 

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը խոսել է նաև Մարկո Ասենսիոյի վնասվածքի մասին.

«Մենք անհանգստացած ենք: Ես հույս ունեմ, որ վնասվածքը լուրջ չէ, սակայն իրականում կար խնդիր, ու Ասենսիոյին միանգամից տեղափոխեցին բուժզննման: Սա լավ բան չի հիշեցնում: Մենք անհանգստացած ենք»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարկո Ասենսիոն «Արսենալի» դեմ խաղում ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Նա կարող է բաց թողնել ողջ մրցաշրջանը: 

Share |

Լրահոս

Loading...