Էմերի. Ասենսիոյի վնասվածքը միգուցե խանգարի Սեբալյոսի տեղափոխությանը

13:55 24.07.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Մադրիդի «Ռեալի» դեմ ընկերական խաղից հետո խոսել է «զինագործների» տրանսֆերային թիրախներից Դանի Սեբալյոսի մասին: 

«Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա: Գուցե Ասենսիոյի վնասվածքը վատ լուր լինի ոչ միայն «Ռեալի» այլ նաև մեզ համար: Այն կարող է խանգարել Սեբալյոսի տեղափոխությանը: Ես անկեղծ չգիտեմ՝ դա կարող է ինչ-որ բան փոխել, թե ոչ»,-իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը: 

Հիշեցնենք, որ «Արսենալի» դեմ ընկերական խաղում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ծանր վնասվածք է ստացել: Իսպանացի ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապարների պատռվածք է ստացել ու կարող է բաց թողնել ողջ մրցաշրջանը: 

Հավելենք, որ «Արսենալը» ավարտել է ամերիկյան շրջագայությունը, ինչի վերաբերյալ գրառում է կատարել Հենրիխ Մխիթարյանը: 

Share |

Լրահոս

Loading...