Եվրո-2019. Ֆրանսիան ու Իսպանիան առաջին կեսից հետո ոչ-ոքի են խաղում (տեսանյութ)

21:56 24.07.2019

Ֆրանսիայի ու Իսպանիայի Մ19 հավաքականները համառ պայքար են մղում, սակայն դեռևս գոլեր չեն կարողանում խփել:

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակչում հաշիվը չի բացվել: Առաջին 45 րոպեների ընթացքում  երկու թիմերն էլ շատ ակտիվ են, ստեղծում են բազում գոլային պահեր, սակայն գրոհները գոլով դեռևս չեն ավարտվում:

Հատկապես լավ տպավորություն է թողնում Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Աբին, իսկ Ֆլիպսը մեկ անգամ անչափ հիանալի հարված կատարեց, որը մի փոքր բարձր ընթացավ:

 

Իսպանիայի հավաքականը խաղակեսի վերջում ավելի ակտիվ էր: Վտանգավոր պահ ուներ Ռուիսը, սակայն նա նույնպես չկարողացավ օգտագործել իր գոլային հնարավորությունը:

 

Հիշեցնենք, որ եզրափակչի ուղեգիր արդեն նվաճել է Պորտուգալիայի հավաքականը՝ 4-0 հաշվով հաղթելով Իռլանդիային:

 

Share |

Լրահոս

Loading...