Գազոլ. Լավ է, որ Մեմֆիսը արհամարհեց իմ ցանկությունը. ես չէի ուզում փոխանակվել

11:42 24.07.2019

«Տորոնտո Ռեպտորսի» բասկետբոլիստ Մարկ Գազոլը խոստովանել է, որ չէր ցանկանում «Մեմֆիսից» տեղափոխվել կանադական ակումբ, որի կազմում հռչակվեց NBA-ի չեմպիոն: 

«NBA-ում բազմաթիվ խաղացողներ կան, ովքեր տարիներով խուսափել են փոխանակումներից: Եթե իրավիճակը կախված լիներ միայն ինձնից, ապա ես չէի ուզում փոխանակվել: Միշտ մտածել եմ, որ կարող եմ շտկել իրավիճակը «Մեմֆիսում» և թիմին տանել բարձունքների: Լավ է, որ ակումբը արհամարհեց իմ ցանկությունը»,-«Տորոնտո Ռեպտորսի» 33 համարի խոսքերն է մեջբերում Eurohoops-ը: 

Մարկ Գազոլը երկար տարիներ հանդես է եկել «Մեմֆիսի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Տենեսի նահանգը ներկայացնող թիմի ղեկավարությունը որոշում կայացրեց փոխանակել բասկետբոլիստին Յոնաս Վալանչյունասի հետ: Վերջինս մինչ «Մեմֆիս» տեղափոխվելը և տարի հանդես էր եկել «Տորոնտո Ռեպտորսի» կազմում: 

Share |

Լրահոս

Loading...