Գրիզման․ Վաղուց եմ հետևում Բարսելոնայի խաղերին որպես երկրպագու

00:16 24.07.2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը կատալոնական ակումբի կազմում իր նորամուտը նշելուց հետո կիսվել է տպավորություններով։ 

«Ինձ համար միևնույն է, թե որ դիրքում եմ ես խաղում։ Ես փորձում եմ շատ խաղալ ու նոր բաներ սովորել թիմակիցներիս հետ միասին։ Ես պետք է շարունակեմ ադապտացվել նոր թիմի խաղին։

Դեռևս շատ մարզումներ չենք անցկացրել ու ընդամենը մեկ հանդիպում ենք անցկացրել։ Ես զարմացած չեմ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մակարդակով։ Վաղուց եմ հետևում «Բարսելոնայի» խաղերին որպես երկրպագու։ Ես գիտեմ ֆուտբոլիստների բոլոր շարժումները։ Սակայն ես պետք է ադապտացվեմ»,-Գրիզմանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը «Չելսիի» դեմ ընկերական խաղում իր նորամուտը նշեց կատալոնական ակումբի կազմում։ «Բարսենոլան» պարտվեց 1-2 հաշվով։ 

Share |

Լրահոս

Loading...