Լիլը մերժել է Մանչեսթեր Յունայթեդին

09:30 24.07.2019

Ֆրանսիական «Լիլը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը՝ հարձակվող Նիկոլյա Պեպեի տրանսֆերի վերաբերյալ, տեղեկացնում է Yahoo Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբին չի բավարարել տրանսֆերի առաջարկված գինը։ «Լիլի» ղեկավարությունը մտադիր է 24-ամյա կոտդիվուարցու համար ստանալ առնվազն 70 միլիոն ֆունտ ստերլինգ (78,7 միլիոն եվրո):

Ֆրանսիացիների հետ բանակցություններ էվարում նաև «Նապոլին»։ Պեպեի տեղափոխությամբ անձամբ  հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Լիլում» անց է կացրել 41 հանդիպում, խփել է 23 գոլ և կատարել է 12 արդյունավետ փոխանցում: Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։ 

Share |

Լրահոս

Loading...