Մանչեսթեր Յունայթեդը վերջնաժամկետ է սահմանել Լուկակուի վաճառքի համար

11:01 24.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջնաժամկետ է սահմանել հարձակվող Ռոմելու Լուկակուին վաճառելու համար: Այս մասին հաղորդում է Mirror-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՄՅՈւ-ի և «Ինտերի» բանակցությունները մտնում են վերջնական փուլ: Կողմերը դեռևս համաձայնության չեն հասել տրանսֆերի արժեքի վերաբերյալ: «Կարմիր սատանաները» մտադիր են մինչև օգոստոսի 8-ը վաճառել 26-ամյա բելգիացուն: 

Հիշեցնենք, որ «Յունայթեդը» 75 միլիոն ֆունտ է ցանկանում ստանալ Լուկակուի վաճառքից: Ավելի վաղ մանչեսթերյան գրանդը մերժել է «Ինտերի» մի քանի առաջարկներ: 

Լուկակուն հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2017 թվականից, ուր տեղափոխվել է անգլիական «Էվերթոնից»: 2018 թվականին Բելգիայի հավաքականի հետ Լուկակուն նվաճել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: 

Share |

Լրահոս

Loading...