Ապշեցուցիչ հավաք էր. Մխիթարյանը ամերիկյան շրջագայության ավարտին գրառում է կատարել

10:33 24.07.2019

Լոնդոնի «Արսենալը» ավարտեց մրցելույթները International Champions Cup-ում: «Զինագործները» վերջին խաղում պարտվեցին Մադրիդի «Ռեալին»: 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տպավորված է ամերիկյան շրջագայությամբ: 30-ամյա կիսապաշտպանը գրառում է կատարել Facebook-յան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին հիանալի հավաքի համար.

«Ապշեցուցիչ հավաք էր: Շնորհակալություն, Ամերիկա՛: Կհանդիպե՜նք»,-գրել է Հենրիխը Facebook-յան իր էջում: 

Հաջորդ ընկերական խաղը «Արսենալը» անց է կացնելու հուլիսի 28-ին: Էմերիի թիմը «Emirates Cup»-ի շրջանակում մրցելու է «Լիոնի» հետ: 

Share |

Լրահոս

Loading...