Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյի նախկին մարզիչ Մարկ Պիտչին կարծիք է հայտնել, որ շատ շուտով ATP tour-ում ավարտվելու է Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդերերի և Նովակ Ջոկովիչի տիրապետության շրջանը։
«Բերետինին, Զվերևը, Ցիցիպասը․ նրանք բոլորն էլ լավն են ու ինչքան շատ խաղան թոփ-3-ի հետ, այդքան ավելի շուտ կհասկանան թե խաղային որ օղակներում է պետք ավելացնել նրանց դեմ խաղերում»,-Պիտչիի խոսքերն է մեջբերում tennis365.com-ը։
Պիտչին որպես օրինակ մեջբերել է Էնդի Մարեյի խոսքերը, որոնք նա ասել է Ռոջեր Ֆեդերերի դեմ առաջին անգամ խաղալուց հետո․
«Ես կարծում էի, որ Ֆեդերերը գնդակին ավելի ուժեղ է հարվածում»։