Ձամբրոտա․ Յուվենտուսի երկրպագուները երազում են Ա սերիայում տեսնել Նեյմարին

00:32 24.07.2019

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Ձամբրոտան կարծիք է հայտնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխության վերաբերյալ թուրինյան ակումբ։ 

«Մեծ հաշվով, «Յուվենտուսի» և Ա Սերիայի երկրպագուները երազում են տեսնել Նեյմարին Ա սերիայում։ Դա ևս մեկ մեծ մարքեթինգային քայլ կլինի իտալական առաջնության համար Կրիշտիանու Ռոնալդուի ժամանումից հետո։ Նեյմարի հետ «Յուվեն» կմտնի աշխարհի հինգ խոշորագույն ակումբների մեջ։

Կարծես թե, Նեյմարի վերադարձը «Բարսելոնա» շատ դժվար է թվում։ Սակայն վերջին շրջանում մենք մի քանի նման վերադարձներ տեսանք, ինչպես Բուֆոնը հետ եկավ «Յուվենտուս»»,-Ձամբրոտայի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

 

Share |

Լրահոս

Loading...